Բարի գալուստ Շատին Ռեզորթ հանգստի վայր՝ տեղակայված Շատին գյուղում, որն իր հյուրընկալ դռներն է բացում յուրաքանչյուր հաճախորդի առաջ։ Շատին Ռեզորթը իր մեջ համատեղում է եվրոպական ոճ, հրաշալի հանգիստ հեքիաթային բնության գրկում, թարմ օդ՝ հիասքանչ բնապատկերով, որտեղից կարող եք տեսնել նաև Բեզոարյան այծերին, կանաչապատ սարերի լանջին հոսում է Եղեգիս գետը։ Ձևավորումը ընդգծված է եվրոպական ոճով և հարմարավետությամբ և նրբաճաշակությամբ։ Քոթեջը ունի հյուրասենյակ, խոհանոց՝ անհրաժեշտ տեխնիկայով և սպասքով (միկրոալիքային վառարան, սառնարան և այլն), երկու ննջասենյակ, ընդարձակ և հարմարավետ բակ, պատշտգամբ, բացօթյա ջակուզի, մանղալ և խարույկ վառելու համար նախատեսված վայր։ Ձեր ընտանիքի հանգիստն անմոռանալի դարձնելու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։ Շատին Ռեզորթը սիրով սպասում է Ձեզ։